ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Ասում են...

Ասում են...
28.10.2008 | 00:00

...թե Ռոբերտ Քոչարյանի մերձավորագույն շրջապատի երևելի օլիգարխներից առնվազն երկուսը հայտնվել են բավականին տհաճ դրության մեջ՝ կապված ամերիկյան որոշ բիզնես-կառույցների և առանձին մեծահարուստ բիզնեսմենների տիպիկ հայկական ոճով «քցելու» խայտառակ իրողության հետ։ ՀՀ իրավական համակարգի ներխոհանոցային անցուդարձին քաջատեղյակ աղբյուրներն ասում են նաև, որ օրերս սույն «քցված» միլիոնատերերից մեկը փաստաթղթային հիմնավոր «դոսիեով» ժամանել է Հայաստան, ներկայացել մարզային դատարաններից մեկին և հույս ունեցել, թե տեղի իրավապահներն ակնհայտ փաստերի ճնշման տակ քրեական գործ կհարուցեն հայ օլիգարխի դեմ՝ պարտադրելով վերջինիս ցենտ առ ցենտ վերադարձնել Արևմուտքում շորթած միլիոնավոր դոլարները։ Խե՜ղճ միամիտ յանկի, ով «հիմարություն» է ունեցել հավատալու, թե Հայաստանն իրոք իրավական պետություն է, ինչպես ծանուցում է աշխարհին մեր երկրի Սահմանադրությունը։ «Չար լեզուներն» ասում են, որ ամերիկացի գործարարին հայ իրավապահներն այնքան «մատչելի» են բացատրել հայաստանյան բիզնես-խաղի կանոնները, որ վերջինս սրտի տագնապով նախ հայտնվել է մեր հիվանդանոցներից մեկում, իսկ հետո կայծակնային արագությամբ չքվել Հայաստանից՝ «ՋՌջվՖ-Ո, վպ ՍՏՔպսպՍ» ճշմարտությունն աչքի առաջ ունենալով։

Դիտվել է՝ 6293

Մեկնաբանություններ